Երեկ ողջ օրը քաղաքում լուրեր էին պտտվում, թե կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հետաքրքիր է, որ լուրի իսկությունը մեր միջոցով փորձում էին ճշտել անգամ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ։ «Այդպիսի բան չկա, հերյուրանք է»,- ծիծաղելով պատասխանեցին ԿԳ նախարարությունից։
Թե ինչ նպատակով էր ասպարեզ նետվել Աշոտյանին «հեռացնելու» լուրը, մնում է միայն գուշակել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ